Նման անձի ներումը վտանգ է հասարակության համար. Հայկ Բալանյան

Եթե Մհեր Ենոքյանը ներվեց, ուրեմն արադարացվելու ոչ մի հիմք չուներ: Ինքը կա՛մ պիտի արդարացվի, եթե անմեղ է, ինչպես պնդում են իր կողմնակիցները, կա՛մ պիտի նստի իր ցմահը:

Իսկ արադարցման հիմքեր չկան: Չի զղջացել, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ-որ ձևով ներողություն է խնդրել։

Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:

Քսանքանի տարվա բանտարկություն. բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրին ավելի ուժեղ: Ենոքյանն օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոսի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ի՞նչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:

Նման, չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընգնելու, պարոնայք:

Կամ արդարացրեք, եթե անմեղ է, ըտեղ խնդիր չեմ տեսնում: Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում:

Հ.Գ. Ու այդպես էլ ամբողջ ճշմարտությունը չի պատմել։  «Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը:» Գժի դաս հո չի։

Գրում է Հայկ Բալանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Այս թեմայով