Նիկոլ Փաշինյանն՝ Իշխան Զաքարյանին. Ինչպես չոր աշխատավարձով ապրողից դառնալ միլիարդատեր

RA NA session. Nikol Pashinyan.Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրեց, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։ «Հիմա տեսնում ենք, որ տոները փոխվել են, տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը՝ իշխանական հատվածը, որոշակի դասեր են քաղել Սերժ Սարգսայնի հայտնի խորհրդակցությունից հետո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Իշխան Զաքարյանի հետ տեղի ունեցած հարցուպատասխանից անհնար է որևէ հարցի պատասխան ստանալ։ «Հնարավոր չէ հասկանալ նախկինում արտահայտած հայատարությունների պատճառներն ու հետևանքները։ Բոլորդ հիշում եք, որ այստեղից կաբել էր ցույց տալիս և ասում, որ այն շուկայում արժի 120 հազար դրամ, բայց գնել են պետական միջոցներից հարյուրավոր բարձր գնով»,- հիշեցրեց նա։ ՀԱԿ պատգամավորի խոսքով, այդ ամբողջ քննարկումը տեղի է ունեցել հանրության աչքի առջև, ուստի հանրությունն ուզում է իմանալ՝ ի վերջո «էդ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ի՞նչ արժեր»: «Հանրությունը չունի դրանց պատասխանը, իսկ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի հորդորով չի պատրաստվում բացատրել»,- հավելեց նա, ապա նշեց, թե դրանով ամեն անգամ մի աստիճանով հանրության ընկալումն է իջնում ԱԺ-ի նկատմամբ, երբ բարձրացված սուր հարցերը «գոլորշի բաց թողնելու հերթական մոդել» են։ ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց. «Այո, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել այդ նույն խորհրդակցության ժամանակ, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պատասխան տա իր արած քայլերի համար։ Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանաջում եմ, որ ասեք՝  էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։ Կարող է մտածել, որ ներիշխանական կլանների կռիվներ են, որոնք իրար վերագրում են, հետո գնում, կաբինետներում նստում են, ռազբիրատ են անում, ամեն մեկն իրա փայը տանում ու քաշվում է»: «Փայ» ասելով Ն.Փաշինյանը հիշեցրեց Իշխան Զաքարյանի «փայը»՝ նրա մի քանի մլն դոլար արժեցող առանձնատունը։ «Ավանդույթ կա համակարգում, որ ինչ-որ հարց ես տալիս, մտածում են, թե նույն հարցը հո անընդհատ չե՞ս տալու, մտածում են՝ ցրենք, ասենք, թեման փոխենք։ Ոչ պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ Դուք որպես ՎՊ նախագահ…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/11/11/298053.html

Դիտվել է 144 անգամ
 


Այս թեմայով