Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզին» հակադրվում է Արամ Սարգսյանը

«Իրավունք»-ը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը իր՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու «ճանապարհային քարտեզի» հրապարակումը հետաձգել է մինչև մարտի 31-ը, քանի որ դրան առանձնահատուկ հակադրվում է Արամ Սարգսյանը: Մեր աղբյուրի վկայությամբ, բանը հասել է նրան, որ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե ժողովրդին անիմաստ հիասթափության տանելու դեպքում բարձրացնելու է հարց, թե ինչքանով է նպատակահարմար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել «Ելք» խմբակցությունը»:

Այս թեմայով