Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից

Այս պահին քննարկվում է, Դատական օրենսգրքի նախագիծը, բայց այսօր առավոտյան այս նախագծի քվերկության ժամանակ տեղի ունեցավ ակնհայտ կեղծիք,որը պետք է պարզաբանումներ ստանա.ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրամասնելով իրենց պարզաբանումը, թե ինչու են կեղծ համարում քվորումը.

«Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, քանի , որ դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, նրանում փոփոխությունները պետք է ընդունվեն 63 կողմով, իսկ քվերկությունից հետո լուսատախտակը ցույց տվեց 61 կողմ և արձանագրվեց, որ որոշումը չի ընդունվել: ԱԺ նիստը նախագահողի և իմ առաջարկով լուսատախտակի պատկերը վերականգնվեց, որից հետո պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ քվերկության իր կոճակը չի աշխատել, և նիստը նախագահողը  գումարելով Մախմուդյանի ձայնը և գործուղման մեկնած Արփինե Հովհաննիսյանի ձայնը հայտարարեց՝ 63, միաժամանակ  Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, որ չի մասնակցել քվեարկությանը, իսկ սրանից հետո որոշումը համարվեց ընդունված», -հայտարարեց Փաշինյանը հավելելով , որ այս ամենի ֆոնին հստակ կարող է ասել, որ օրենքի նախագիծը չի ընդունվել:

 


Այս թեմայով