Նիկոլ Փաշինյանի բացառիկ առաջարկը

նիկոլ փաշինյան72016 թվականի հունվարի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր:

Նիստի ընթացքում կայացվեցին հետեւյալ որոշումները.

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կարող են ինքնառաջադրվել Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար եւ/կամ առաջադրել Կուսակցության եւս մեկ անդամի:

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք:

3. Առաջադրված թեկնածուների գրանցումն իրականացնելու է Կուսակցության վարչությունը՝ յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Սահմանվեց՝ առաջադրման վճար՝ 50 հազար դրամի չափով, որը պարտավոր են վճարել առաջադրված թեկնածուները:

4. Կուսակցության համամասնական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվելու է կուսակցության՝ հատուկ այդ նպատակով հրավիրված համաժողովում՝ ռեյտինգային քվեարկությամբ:

Սա իսկապես ժողովրդավարական ձևով կուսակցության ընտրական ցուցակի կազմում է: Հայաստանյան որևէ ազդեցիկ քաղաքաակն ուժ նման կերպ չի մոտեցել ցուցակի կազմմանը: Եթե իրապես Նիկոլ Փաշինյանին և իր ներկայացրաց քաղաքական ուժին  հաջողվի կայացնել այս համակարգը, ապա  Հայաստանում կուսակցությունների կայացման պրոցեսում մեկ մեծ քայլ առաջ կիրականացվի:

Դիտվել է 356 անգամ
 


Այս թեմայով