Նիկոլ Փաշինյանի առաջարկը

նիկոլ փաշինյան7Վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս խոսել ենք Ինստիտուցիոնալ ընդդիմության, Մեծ հայրենադարձության, իշխանափոխության սցենարների, ընդդիմության լեգիտիմության եւ սրանց հետ կապված այլ հիմնահարցերի մասին:

Բայց հասկանալիորեն՝ այս թեմաների շուրջ բազմաթիվ հարցեր են ծագում, որոնք նույնպես պատասխանի կարիք ունեն: Անկախ դրանից՝ անհրաժեշտ է անդրադարձ կատարել այդ թեմաների հետ կապված բազմաթիվ նրբությունների, որոնք քննարկման, բացահայտման, հրապարակային քննության կարիք ունեն:

Եւ ուրեմն, սիրով կպատասխանեմ վերը նշված եւ ցանկացած այլ թեմայի վերաբերյալ ձեր հարցերին, եթե այդպիսիք կան: Խնդրում եմ՝ ձեր հարցերը comment-ի ձեւով գրեք այս գրառման տակ, կամ ուղարկեք այս էջին, եւ ես առաջիկայում հերթով, մանրամասն կպատասխանեմ դրանց:

Շնորհակալություն:

Հ.Գ. Չնայած իմ էջից որեւէ մեկնաբանություն չի ջնջվում, բայց այս գրառման տակ տեղ գտած բոլոր այն comment-ները որոնք հարց չեն պարունակի, կջնջվեն, որովհետեւ չեն համապատասխանում առաջարկված ֆորմատին: Շնորհակալություն ըմբռնման համար:

Գրում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 164 անգամ
 


Այս թեմայով