Նիկոլ Փաշինյանին կսպանեն. ոստիկանապետի նախկին խորհրդական

նիկոլՄայդանի սցենարը կրկնվում է։ Այս իրավիճակին վերջնական քաոս հաղորդելու համար անհրաժեշտ է զոհ ցուցարարների մեջից։ Զոհը կմաքրի ՊՊԾ գնդի զինյալներին Արթուր Վանոյանի արյան ուղղակի պատասխանատվությունից։ Խոսակցությունը կտեղափոխվի «երկկողմանի զոհերի» հարթություն։ Խորենացիում հավաքվածների մեջ կա մի խումբ ագրեսիվ ու բախման հրահրող մարդիկ, որոնց պայմանականորեն անվանում են ԱԱԾ գործակալներ։ Բայց իրականությունը լրիվ ուրիշ է։ Բախումներ ու զոհեր հիմա ամենաքիչը պետք են ԱԱԾ-ին։ Իրականում այդ ագրեսիվ խումբը Պավլիկի խմբի հարազատ -բարեկամներն են՝ եղբայրներ, քույրեր… ինչպես երեկ զինյալներից մեկի քույրը՝ Անի Նավասարդյանը Խորենացիում լրիվ անիմաստ հրահրեց բախում ոստիկանության հետ, որն ավարտվեց 51 վիրավորով։ Հիմա արդեն անհրաժեշտ է դիակ, զոհ որպեսզի այն հանդիսավոր դրվի պատվանդանին, որպեսզի վերջապես մարդ հավաքվի։
Կիևում այդ զոհը Սերգեյ Նիգոյանն էր։ Երեկ գիշերվա բախումից հետո խիստ հավաստի լուրեր սկսեցին պտտվել, որ Երևանում պատվավոր զոհը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Այսօր «դոնը» ՊՊԾ-ից հայհոյելով նամյոկ արեց հեռացնել Փաշինյանին ասպարեզից։
Ի՞նչ կլինի եթե Փաշինյանին վնասեն։ Պատասխանատվությունը կդնեն «ԱԱԾ սադրիչների» վրա, Նիկոլի համակիրների բանակը կշտապի Խորենացի։
«ապստամբությունը» արյունով աշխատող մեխանիզմ է։ Տվյալ դեպքում թարմ արյան լիցքավորում է անհրաժեշտ։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը

 


Այս թեմայով