Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է. Վահան Իշխանյան

Հանկարծ իր վերահսկողությունից դուրս մի թիզ տեղ չլինի, հանկարծ մի դիրք չլինի որը չի ենթարկվելու իրեն, իշխանության բոլոր ծալքերը պետք է իր ձեռքում լինեն, հակառակ դեպքում, հանկարծ մի տեղ ինչ որ ինքնուրույն շարժ նկատվի, սպառնալիք է հեղափոխությանը, այսիքն իր իշխանությանը, այսիքն իրեն: Ոչ մի գաղափարախոսական բանավեճ, միայն իշխանության մոլուցք, որն իրագործվում է կոռուպցիա֊մոռուպցիա պոպուլիզմով։ Եվ առաջնորդների մասնագիտական հիվանդությունը՝ պարանոյա որով վարակում է մասսաներին։

Նույնիսկ Ֆուտբոլի ֆեդերացիան, եղածն ի՞նչ է, իր ԱԱԾ֊ի պետին նախագահ դարձրեց, բայց դա քիչ էր, ձևի համար նույնիսկ մի ֆուտբոլային հեղինակություն թույլ չտվեցին լինի գործկոմի կազմում, գոնե ասենք Արկադի Անդրեասյանին հրավիրեին։ Ոչ, ինչպես թե, ոչ մի անհատականություն, ոչ մի ինքնուրույն մտածող, նա կարող է սպառնալ ֆեդերացիայի իշխանությանը, և ֆուտբոլի գործկոմն էլ իրենցով արեցին՝ Քաղաքացիական պայմանգրի հինգ անդամներ մտցրին՝ վարչապետի օգնական, երկու նախարար, մի փոխնախարար, և մի պատգամավոր։ Երկրապահն էլ հանկարծ ձեռից չգնա, էլի պիտի նախագահը Քպ֊ից լինի, պատրեազմի մասնակից է պե՞տք, մեկին ունի։

Ապա Երևանի քաղաքապետի ընտրություններում, եթե հանգիստ ընթանար էլի ավագանիում իր կուսակցությունը մեծամասնություն էր ստանալու ու իր թեկնածուն քաղաքապետ էր դառնալու։ Ինչպե՞ս թե, պարանոյիկ առաջնորդը վտանգ է տեսնում նույնիսկ փոքրամասնության մեջ, վտանգավոր են բոլոր նրանք ովքեր դուրս են եկել իր հետ մրցակցության, ուրեմն, մտքներով իշխանություն է անցնում, ուրեմն սպառնալիք են, ուրեմն հակահեղափոխական են, ու ընտրարշավը վերածեց հակահեղափոխականների որսի։

Հիմա հերթը Ազգային ժողովինն է. ամեն ինչ իր ձեռքում է՝ ոստիկանություն, ԱԱԾ, բանակ, բյուջե, ինչ օրենք տանի Աժ֊ն ընդունում է, կալանավորման սանկցիա են տալիս գեներալին, ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո էլ, հանգիստ բանակցություններով կլուծարվեր Ազգային ժողովը։ Բայց երբ երկիրը հեղափոխականի ու հակահեղափոխականեց բաժանեց, պատգամավորները նկատել են որ ինքը սպառնալիք է, ուրեմն, հեշտ չեն լուծարվի, պետք է շտապել, պարանոյան անհանգստացնում է՝ քանի ամբոխը պաշտում է իրեն, մի օր առաջ ԱԺ֊ն պետք է գրավել։

Ազգային ժողովն էլ կգրավի այնպես կատաղի ինչպես Երևանի քաղաքապետարանը և ամբողջ երկիրը կհայտնվի նրա ձեռքում։

Հայաստանում քչերն են հասկանում, թե ինչ սպառնալիք է կախված երկրի գլխին, այդ քչերից են Աժ պատգամավորները, ովքեր անմիջականաորեն իրենց վրա են այդ սպառնալիքը զգում, և ահա՝ մի անձի պարտադրանքից երկիրը պաշտպանելու համար նրանք երեկ օրենք ընդունեցին, որ ամբոխը ներխուժելով չկարողանա վերացնել օրենսդիր իշխանությունը։ Ինչպե՞ս, դուք համարձակվեք զսպե՞լ առաջնորդին, դե տեսեք մի շվցնելով մասսաները կլցվեն փողոց ու եթե ինձ չենթարկվեք, հոշոտելու են ձեզ։

Երեկ տաքսիով իջնում էի կենտրոն, վարորդը հեռախոսով խոսում էր, ասեց՝ ընկերս էր, ասում էր արի էթանք ազգային ժողովը ցրելու։

Ազգային ժողովի դիմաց ցույցին դեռ հնչո՞ւմ էին Սիրո և համերաշխության խոսքերը։ Այո, մի առաջնորդ էլ կար, ասում էր՝ Жить стало лучше, жить стало веселее

Գրում է հրապարակախոս Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով