Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին

Նիկոլ-Փաշինյան11ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ժամեր առաջ մուտք էր գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հանդիպել այսօր վաղ առավոտից զինված ապստամբություն իրականացնող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամների հետ: Նա նաև զրուցել էր «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների՝ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ, ովքեր ներկայացրել էին իրենց հիմնական պահանջները: Զինված խմբի պահանջներից մեկը իրենց ղեկավար՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Նիկոլ Փաշինյանն այժմ մեկնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին:

Հիշեցնենք, որ զինված խումը գրավել է Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը և ոստիկանների, այդ թվում ՝բարձրաստիճան ոստիկանների են պատանդ վերցրել:

 


Այս թեմայով