Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներ է ազատել աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը հրամաններ է ստորագրել. «Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը. Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։ Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետը. «Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի. Արման ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

 

 


Այս թեմայով