Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է արել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սամվել Ռուբենյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ: Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»:

Այս թեմայով