Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություններ է մաղթում Հրազդանի քաղաքապետին՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում

12670753_1589670791353310_7395495786691017888_nԱյսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի:

Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում եւ մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:

Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու:

Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, եւ 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում:

Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր:

Լուսանկարը՝ Հրազդանի քաղաքապետարանի օպերատիվ-հետախուզության եւ զարհուրելի ճնշումների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ՝ 006-ի (անուն-ազգանունը օպերատիվ գաղտնիք լինելու պատճառով չի հրապարակվում:

Գրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 151 անգամ
 


Այս թեմայով