Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ Հունաստա՞ն է գնացել

arm146892416239Վերջերս իմացա, որ ինչ-որ մեկը գրել է, թե Հովիկ Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ Հունաստան եմ գնացել:

Եւ այս գրառումը տարածել են հատկապես Հովիկ Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի շրջապատը ներկայացնող ֆեյքերը եւ ոչ ֆեյքերը:

Սա իսկապես ֆենոմանալ քաղաքական երեւույթ է. Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի, Սամվել Ալեքսանյանի, Սերժ Սարգսյանի նմանները որեւէ մեկին վատություն անելու, վարկաբեկելու ավելի հուժկու գործիք չեն գտնում, քան այդ մարդու անունը իրենց հետ կապելը:

Խոստովանում եմ՝ հուժկու հարված է, որովհետեւ ինչը պետք է լիներ ավելի ամոթալի, վարկաբեկիչ, աններելի, քան Արթուր Բաղդասարյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Ալեքսանյանի, կամ Սերժ Սարգսյանի հետ գաղտնի շփումներ ունենալը: Դա մոտավորապես նույնն է, որ խոստովանես, թե գող ես, խաբեբա, ծախված եւ իրականում լինես այդպիսին:

Հ.Գ. Առավել նյարդայինների համար ընդգծեմ, որ այս ամառ հանգստի ընդհանրապես չեմ մեկնել, իսկ միակ օտարերկրյա պետությունը որտեղ եղել եմ այս ամառ՝ Վրաստանն է: Մեկնել եմ ընտանիքիս հետ:

Գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 1,468 անգամ
 


Այս թեմայով