Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Բարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, լի հանդիպումներով ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։

Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։

Այս թեմայով