Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին հրավիրում է հանդիպման

timthumbԵրեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռ հուլիսին տպագրված իր «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հրապարակման օրը. դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա միավորման կառավարման խորհրդի առաջին նիստը եւ ասուլիսը:

Թե ովքեր են նախաձեռնող խմբի անդամները, մեր հարցին Փաշինյանը երեկ չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ ասուլիսին ամեն ինչ կիմանանք եւ կտեսնենք: Մեզ հաջողվեց ճշտել, որ նոր նախաձեռնությանը մասնակցելու են ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, արեւելագետ Արայիկ Հարությունյանը եւ մի շարք այլ անձինք՝ հիմնականում երիտասարդներ:

<<Հրապարակ>> օրաթերթ

Դիտվել է 56 անգամ
 


Այս թեմայով