Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը կարևոր սահմանագծին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկ­նում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակ­ցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հան­դիսությանը և Փարիզի խա­ղաղության համաժողովին: Փարիզում նոյեմբերի 10-11-ը կհավաքվեն աշխարհի տաս­նյակ պետությունների առաջ­նորդներ, այդ թվում՝ ԱՄՆ, Ռու­սաստանի, որոնց միջև հնարավոր է նույնիսկ հանդիպում: Փարիզում կլինի նաև Թուրքի­այի նախագահ Էրդողանը:

Առաջին աշխարհամարտը բավական ողբերգական հե­տևանք է ունեցել հայ ժողովր­դի և Հայաստանի համար՝ Հայոց ցեղասպանության և Հայաստանի պատմական տարածքների, այսպես ասած, վե­րաբաժանման առումով:

Ըստ էության, հայ ժողովուրդն ու Հայաստանն Առաջին աշխար­համարտի զոհերի շարքում են, և այդ իմաստով նաև, ինչպես ընդունված է համարել՝ աշ­խարհը պարտք ունի հայերին: Մյուս կողմից, սակայն, հա­մաշխարհային կյանքը պարտք ու պահանջի տրամա­բանության ներքո դիտարկելն ինչ-որ իմաստով կարող է հա­վասարազոր լինել ինքնախա­բեությանը:

Խոշոր հաշվով, պարտք ու պահանջը, ըստ էության, գոր­ծիք է, որ կիրառվում է ըստ անհրաժեշտության: Իսկ այդ կիրառության կարողության հասնելու համար պետք է առաջնորդվել բոլորովին այլ սկզբունքներով և հենվել ոչ թե անցյալի «պատմական արդա­րության» կամ «պատմական իրավունքի», այլ սեփական կյանքի հանդեպ ներկայիս իրավունքի ու պարտավորու­թյան գիտակցության վրա: Այլ կերպ ասած՝ անցյալի մեր իրավունքով որևէ դուռ նշա­նակալի թակելու համար մենք պետք է նախ ներկայումս հաս­նենք նշանակալի կարողու­թյունների և դերակատարու­թյան:

Սա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է աշխարհին հիշեցնենք մեր հանդեպ ունե­ցած «պարտքի» մասին, մեր պատմական իրավունքների և առավել ևս մեր ժողովրդի հանդեպ գործած հանցագոր­ծության՝ Ցեղասպանության ճանաչման մասին:

Պարզա­պես խնդիրն այն է, որ, իբրև պետականություն ունեցող ազգ, մենք կարիք ունենք թե­րևս մեր գիտակցության և մտապատկերի մեջ հանգա­մանքների և գործոնների վե­րադասավորման: Մենք, ըստ էության, տասնամյակներ շա­րունակ մեր ներկան պայմա­նավորել ենք նրանով, թե ինչի կարող ենք հասնել անցյալի իրավունքներում ինչ-որ բանի հասնելու հարցում:

Իրակա­նում, սակայն, անցյալի իրա­վունքներում մենք ինչ-որ բա­նի հասնելը պետք է պայմա­նավորենք նրանով, թե ինչի կարող ենք հասել որպես պե­տություն ներկայում, պատաս­խանատվության այն գոտում, այն տարածքում, որ ունենք մենք՝ իբրև համաշխարհային կյանքի մասնակից պետակա­նություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով