Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանին ծեծելու մասին

Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ՝անդրադառնալով իր հայտարարությանը, թե «Շանթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լկտի հայհոյանքներ է հնչեցրել և ծեծել իրեն»։

«Ես կարծում եմ՝ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա ու հույս ունենք՝ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք», — ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, թե այս ամեն ինչը պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում։

«Այսօր այս թեմայով արդեն ես խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետո ու ասել, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնել, եթե դրա հնարավորությունը կա, կարծում եմ հնարավոր կլինի ստեղծել իրավական լուծումներ, որպեսզի ամբողջական քննություն ընթանա», — ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Արխիվ

Այս թեմայով