Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կողմից ԱԺ նիստը տապալելու մասին. Սա անթույլատրելի վարք է

RA NA session. Nikol Pashinyan.Խորհրդարանական մեծամասնության կողմից Ազգային ժողովի արտահերթ նիստի տապալումը անթույլատրելի  վարք է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը ՀՀԿ-ի կողմից, որոնք պարզապես չէին ներկայացել նիստին:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ երկու օր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք ինքներդ տեսաք տեղի ունեցածը: Ես չեմ կարող մտածել հանրապետականների պես, որպեսզի բացատրեմ իրենց վարքը: Դա անթույլատրելի վարք էր»:

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ պատգամավորը պետք է մասնակցի խորհրդարանի բոլոր նիստերին, այդ թվում՝ արտահերթ:

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով