Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Ենթադրվում է, որ պաշտոնական Անկարան խստորեն կդատապարտի Նիդերլանդների խորհրդարանի այսօրվա որոշումները:

 


Այս թեմայով