Հերմինե Նաղդալյանի որդին սովորում է ռուսական հատուկ ծառայություններում

hhgg2Մենք մեկ անգամ արդեն գրել էինք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը իր ունեցած կապերն ամեն կերպ գործի է գցում, որպեսզի կարողանա ամենատարբեր  օղակներում տեղակայել իր զավակներին: Մեր նախորդ անդրադարձում տեղեկացրել էինք, որ Նաղդալյանի որդիներից մեկը իրականում գտնվելով Չինաստանում, այստեղ Հայաստանում աշխատավարձ է ստանում, որպես ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական:

Պարզվում է տիկին Նաղդալյանը ամեն կերպ փորձում է նաև իր մյուս որդուն ևս լավ ապագա ապահովել: Politik.am-ի տեղեկություններով ԱԺ փոխխոսնակի որդին այժմ ուսանում է ՌԴ հատուկ ծառայությունների (ՖՍԲ) ակադեմիայում: Իհարկե շատերը կասեն, որ ՀՀ ԱԱԾ-ն չունի համապատասխան ուսւոմնական հաստատություն, ուստի Նաղդալյանի որդին ստիպված է ուսանում այնտեղ: Այստեղ պետք է նկատել, որ նաղդալյանը ընդգծված ռուսասեր է,  ռուսական  «Գրիբոյեդովի» ակումբի անդամ և 2014 թվականին Ռուսաստանի կողմից պարգևատրվել է  Բարեկամության շքանշանով:

Ի դեպ պետք է նկատել, որ Նաղդալյանը Արցախի հողերի հանձնման ամենակտիվ ջատագովներից է:  Նա բազմաթիվ անգամ է աչքի ընկել Ռուսաստանի  շահերի պաշտպանությամբ, որը նա անում է Հայաստանի շահերի հաշվին:

 


Այս թեմայով