Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի

 Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Ներքին Պտղնի գյուղ, որտեղ գերեզմանոցում հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր գերեզմանների ցանկապատից երկու ձեռքով բռնված, կզակը ցանկապատին հենած, կիսանստած վիճակում հայտնաբերել են Պտղնի գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Մանասարյանի դին։

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով