Ներսիկ Նազարյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանն ազատվել է աշխատանքից։

«Ես եմ դիմում ներկայացրել ու ազատվել աշխատանքից», — Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ներսիկ Նազարյանը։

Հարցին՝ ո՞րն է եղել պատճառը, չի՞ ցանկացել աշխատել նոր նախարարի հետ, Ներսիկ Նազարյանը պատասխանեց. «Չէ, բացարձակ որևէ պրոբլեմներ չկան: Ճիշտ էր գնալը, ուրիշ ոչ մի պատճառ, որևէ խնդիր չկա»։

Ներսիկ Նազարյանն ասաց, որ պատրաստ է ընդունել աշխատանքի ցանկացած առաջարկ, եթե զգա, որ կարող է օգտակար լինել պետությանը։

«Անպայման կընդունեմ, ամեն մարդ պետք է աշխատի այնտեղ, որտեղ գտնում է, որ նորմալ է: Իհարկե, եթե նորմալ առաջարկներ լինեն, ես իմ պետության համար պատրաստ եմ ծառայել, աշխատել, որովհետև ամեն մարդ իրեն երջանիկ կզգա լավ մթնոլորտում աշխատել, ծառայել, մենք բոլորս պետք է մեր լուման ունենանք, և ես հույս ունեմ, որ, իսկապես, ամեն ինչ լինելու է շատ-շատ լավ, ես լավատես մարդկանցից եմ», — ասաց նա։

 

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache