Ներսիկ Նազարյանը հայտարարել է, որ իրեն այդ բիզնեսը նվիրել է Սերժ Սարգսյանը. նոր «ռազբորկա»

nersik-nazaryanՏարիներ առաջ, երբ պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը մամուլում եղան հրապարակումներ, որից հայտնի էր դառնում, որ Նազարյանը մի շարք բիզնեսների «կռիշ» կանգնել և դրա դիմաց գումաներ ստացել:
Այս կապակցությամբ 1in.am լրատվականը հրապարակել էր, որ Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը:
Politik.am-ի տեղեկություններով ներկայումս Ներսիկ Նազարյանը փորձում է այդ բիզնեսներից իր «փայը» վերցնել: Այս օրերին նա լուրջ խոսակցությունների մեջ է մի շարք գործարարների հետ և պահանջում է իր բաժինը տալ: Ներսիկ Նազարյանը իր նախկին հովանավորյալ գործարարներին ասում է, որ եթե չլիներ ինքը, ապա դժվար նրանք առաջ գնային իրենց բիզնեսով: Մի խոշոր գործարարի հետ տեղի ունեցած «ռազբորկաներից» մեկի ժամանակ Ներսիկ Նազարյանն անգամ հայտարարել է, որ իրեն այդ բիզնեսը նվիրել է Սերժ Սարգսյանը, ուստի բիզնեսի տերերը պետք է մեջտեղից դուրս գան:

Դիտվել է 1,905 անգամ
 


Այս թեմայով