Ներսես Նազարյանը արդեն Հայաստանում չէ

47618«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը և նրա ընտանիքի անդամներն արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում չեն։ Ըստ նույն աղբյուրների՝ նախկին ոստիկանապետը ընտանիքի հետ տեղափոխվել է արտերկիր՝այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ։ Նշվում է, որ Ն. Նազարյանի ընտանիքը ցանկանում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նրանք նաև բիզնեսներ ունեն։

Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»–ը փորձում է տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատել Ներսես Նազարյանի կամ նրա որդու՝ Արմեն Նազարյանի հետ, սակայն ապարդյուն, նրանց հեռախոսահամարներն անջատված են։ Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը Երևանում բազմաթիվ բիզնեսներ ուներ։ Իսկ 2013 թվականի ապրիլին պաշտոնանկ լինելուց հետո Նազարյանների գործերը սկսեցին աստիճանաբար վատանալ։ Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից վերջինը փակվեց անցած տարվա աշնանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով