Ներկայիս իշխանությունների քայլերն ու հայտարարությունները շատ հեղհեղուկ են

Politik.am-ը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի և Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության մասին զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:Վերջինիս խոսքով՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցությունը շատ կարևոր է.

«Ես Յուրի Խաչատուրովի հետ կապվախ միջադեպը և դրա պատչառով ՀԱՊԿ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարին կորցնելը մանկամտություն եմ համարում: Նրան հետ կանչելը, չեմ ուզում ասել՝ վտանգավոր, բայց խնդրահարույց քայլ էր ՀՀ իշխանությունների կողմից: ՀԱՊԿ-ն միակ անվտանգության կառույցն է , որին անդամակցում է Հայաստանը»:

Մարգարիտ Եսայանը կարծում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է պահպանեին նախորդ իշխանությունների տարած գիծը արտաքին քաղաքականության մեջ.

«Նախորդ իշխանությունները փորձառություն ունեին և շատ լավ պատկերացնում էին՝ ինչպես տարբեր հարթակներում ճիշտ ներկայանալ: Ներկայիս իշխանությունների քայլերն ու հայտարարությունները շատ հեղհեղուկ են: Ինչ-որ բան են հայտարարում, հետո հերքում են: Այս ամենը տարակուսելի է»:

ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության մասին խոսելով՝  Մարգարիտ Եսայանը նշում է, որ 7-8 ամիսը քիչ չէ, և արդեն ժամանական է գոնե արտաքին քաղաքականության մեջ անսխալական գործել.

«Հայաստանը տարբեր կողմերից սահմանափակված պետություն է, և ամենափոքր սխալն անգամ կարող է ճակատագրական լինել: ՀՀ ներկայիս իշխանությունները սխալներ են թույլ տալիս թե՛ Հայաստան-Իրան, թե՛ Հայաստան-Ռուսաստան, և թե՛, ինչու չէ, Հայաստան-ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ»:

Այս թեմայով