Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Նեմեց Ռուբոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ

Նեմեց Ռուբոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ

nemecՌուբեն Հայրապետյանի շուրջ ծագած հերթական սկանդալն այս անգամ աննախադեպ էր նրանով, որ նեմեց ռուբոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ և առաջին դեմքով մանրամասն պատմեց իր “քաջագործությունների” մասին, թե ինչպես է հարվածել, ինչպես է տապալել գետնին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին։ Մինչ այժմ, բոլոր նախորդ բռնարարքների՝ թե՛ Հարսնաքարում ծեծի ենթարկված բժիշկների ու Վահե Ավետյանի մահվան, թե՛ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանի, թե՛ մնացյալ դեպքերում, երբ ակնհայտ էր Ռուբեն Հայրապետյանի ուղիղ մասնակցությունը, կամ հիմնական մեղքը բարդվել է թիկնապահների վրա, կամ ուղղակի լռեցվել ու կոցկվել է: Այս անգամ օլիգարխն ինքնախոստովանական ցուցմունքով է հանդես գալիս, ու դա նրա դիրքերի առավել ամուր լինելու մասին է խոսում: Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին քրեական աշխարհն ավելի ամուր է իրեն զգում, ցանկացած համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրանք ապահովում են համակարգի վերարտադրությունն ու ապահովում իրենց երկարակեցությունը: Հիմա նեմեցն իր ծառայությունն ունի մատուցելու ու հանդես է գալիս ուժի ուղիղ և ակնհայտ ցուցադրությամբ:

Գրում է հասարակական գործիչ Զառա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 292 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy