Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նեմեցը՝ Լֆիկի փոխարեն, Փակ շուկայի տեղը 25 հարկանի շենք կկառուցեր

Նեմեցը՝ Լֆիկի փոխարեն, Փակ շուկայի տեղը 25 հարկանի շենք կկառուցեր

178385Փակ շուկայի մասին ասեմ, եթե այն կառուցեր «Բարգավաճի» կամ այլ կուսակցության ներկայացուցիչ, հաստատ ոչ ոք ձեն չէր հանի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտնի ՀՀԿ-ական գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո):

«Այն ինչ կառուցում է Ռուբեն Հայրապետյանը կամ Սամվել Ալեքսանյանը բոլորի աչքն է ծակում: Մարդը կառուցել է գեղեցիկ բան: Այդ շուկան ինչ էր մինչ այս: Այժմ շատ գեղեցիկ առեւտրի կենտրոն է դարձել: Սամվել Ալեքսանյանը լավ պաստառ էր կպցրել, որ բողոքողները գրանտակերներ էր եւ գալիս են ու մարդկանց վարկաբեկում են: Ես հիանում եմ այդ շուկայով եւ շատ ուրախ եմ, որ իմ ընկերը այդպիսի բաներ է կառուցում Երեւանում»,-հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

«Երբ Աբովյան փողոցում կառուցում էին այն մեծ բարձրահարկը, ինչու ոք ոքդ ձայն չհանեցիք: Ի՞նչ ճարտարապետական արժեք ուներ Փակ շուկան: Ես լինեի, այդ շուկայում 25 հարկ կկառուցեի: Դուք իմ հարցին պատասխանեք, ի՞նչ ճարտարապետական տեսք է փչացել»,-ընդգծել է գործարարը:

Ամբողջական նյուը news.am-ում

Դիտվել է 136 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy