Նելլին սիրեկանի հետ փախե՞լ է

gfhfghfghԵրկու ամիս է, ինչ Ոսկու շուկայի աշխատակից, անհետ կորած Նելլի Հարությունյանի հարազատները նրա մասին որեւէ տեղեկություն չունեն։ Նելլիի ամուսնու մայրը՝ տիկին Թամարան, հուսահատ ասաց.

«Մենք որեւէ տեղեկություն չունենք, դուք մեզանից ավե­լի շատ եք տեղեկացված իրականում։ Ուղղակի մենք ամեն օր նրա մասին լուրի ենք սպասում եւ խնդրում ենք ձեզ՝ եթե մեզ որեւէ բանով չեք կարող օգնել, տեղեկություն տրամադրել, մի ան­հանգստացրեք»։

Ըստ տեղեկությունների՝ Նելլիի անհետացման հիմնական պատճառն ամուսնու հետ է կապված։ Նրա հարազատներից մեկը տեղեկացրեց, որ կորածի ամուսինը խաղամոլ է եւ, հավանաբար, կինը մեկ ուրիշի հետ փախել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 38-ամյա Նելլի Հարությունյանն օգոստոսի 21-ին դուրս էր եկել աշ­խատավայրից եւ տուն չէր հասել։ Ոսկու շուկայի աշխատակիցները տեղեկաց­րել էին, որ անհետացման օրը Նելլին 9-10 հա­զար դոլարին համարժեք դրամի առեւտուր էր արել, եւ այդ գումարը նրա մոտ էր եղել։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

 

Դիտվել է 1,204 անգամ
 


Այս թեմայով