Նա կնեղանա ու կգնա «Գազպրոմ»

կարենԿարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն արդեն իսկ հաստատել է: Մեր երկրի դեպքում սա նշանակում է, որ նա արդեն իսկ երկրի վարչապետն է: Վերջին օրերին շատ ու շատ իշխանական գործիչներ, որոնք նախկինում հիացած էին Հովիկ Աբրահամյանի ունակություններով, անգամ ընդդիմադիրներ, հայտարարում են, որ Կարեն Կարապետյանը նոր և կարող ուժ է, ով իսկապես կարող է մեր երկրում դրական փոփոխություններ բերել: Մարդիկ նշում են, որ նոր վարրապետը կիրթ է և «դրայվ» ունի, որը նրան հնարավորություն կտա օպտիմալ ղեկավարում իրականացնել:

Սակայն հետաքրքիր է, որ այդ հայտարարությունների հեղինակները մոռանում են, որ «դրայվ» ունեցող Կարեն Կարապետյանը չկարողացավ ղեկավարել անգամ մեկ քաղաք: Եվ սա Կարեն Կարապետյանի մեղավորությունը չէ: Մեր երկրում ստեղծված համակարգն այլ տարբերակ չի թողնում: Հայաստանում կա՛մ պետք է անել այն, ինչ թելադրում է համակարգը, կա՛մ պետք է նեղանալ և գնալ «Գազպրոմ»:

Այլ տարբերակ չի կարող քննարկվել: Հիմա Կարեն Կարապետյանն այս ընթացքում կա՛մ կհարմարվի համակարգին և կդառնա նման Հովիկ Աբրահամյանին և մնացած վարչապետներին, կա՛մ կնեղանա, կգնա Մոսկվա: Մենք կարծում ենք՝ Կարեն Կարապետյանի դեպքում կգործի երկրորդ տարբերակը:

Դիտվել է 538 անգամ
 


Այս թեմայով