Նավթի գների աննախադեպ անկումը հանգեցնելու է Ադրբեջանի ամրության սասանմանը. իրանագետ

223682016-ի սկզբին տարածաշրջանում տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ՝ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը, Թուրքիայում քրդական խնդրի սրումը և Ադրբեջանում նավթի գների անկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ ընդգծելով, որ սրանք ազդում են մեր հանրապետության վրա:
«Իրանը Հայաստանի համար ունի հսկայական կարևորություն: Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ազդում են նաև Հայաստանի անվտանգության վրա: Իրանի շուրջ ցանկացած զարգացում մեզ հետաքրքիր է ու կարևոր»,-նշեց իրանագետը:

Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին, Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանը արհեստածին երկիր է և հիմնական եկամուտները նավթից եկող եկամուտներն են, իսկ նավթային գների աննախադեպ անկումը հանգեցնելու է այս երկրի ամրության սասանմանը, որը հիմնված է բացառապես նավթադոլարների վրա:

«Հայաստանի Հանրապետությունը այնպիսի տարածաշրջանում է որ կարող է լինել և՛ փակուղի, և՛ խաչմերուկ: Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային երկիր»:

 

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով