Նավթը թանկանում է

navtՆավթի համաշխարհային գներն աճում են՝ հաջորդ շաբաթ նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդին Բուտերֆայի դրական հայտարարությունների շնորհիվ: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է РИА Новости-ն:

 Երևանի ժամանակով 08.17-ի դրությամբ՝ Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,73 տոկոսով՝ հասնելով բարելի համար 46,82 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,74 տոկոսով՝ հասնելով բարելի համար 44,81 դոլարի:

 Կիրակի օրն Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդին Բուտերֆան հայտարարել է, որ երկիրը հույս ունի, որ ՕՊԵԿ-ն արդյունահանող երկրների կողմից նավթի արդյունահանման մակարդակի սառեցման կամ նվազեցման վերաբերյալ որոշում կկայացնի կազմակերպության անդամների առաջիկա հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ Սաուդյան Արաբիան առաջարկել է նվազեցնել իր արդյունահանումն օրական 500 հազար բարելով, և հանդիպման մասնակիցները պատրաստվում են քննարկել այդ նախաձեռնությունը: Սաուդյան Արաբիան ամեն օր արդյունահանում է 10 միլիոն բարել նավթ:

 ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 26-28-ին Ալժիրում՝ Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակում:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով