Նավակ Ճոճողը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ

Նավակ ճոճողՆախ, խնդրում եմ բոլորիդ ցուցաբերել, զգոնություն, սթափություն և գտնվել մաքսիմալ խելամիտ:

Քանի որ, որոշակի շատ փոքրիկ տարաձայնություններ են ի հայտ գալիս, ևս մի անգամ արտահայտվեմ և փորձեմ հիմնավորեմ իմ կարծիքը, թե ինչու եմ համարում, որ այս պահին ճիշտ է դեռ հավաքվել Ազատության Հրապարակում, այլ ոչ թե Էրեբունիյում(սա ի հարկե չի նշանակում, որ Էրեբունիյում ընդհանարպես պետք է մարդ չլինի, իհարկե մարդկանցորոշակի զանգված պետք է մշտապես գտնվի այնտեղ):

Եթե այս կարծիքը կիսում եք կարող եք տարածել և իրազեկել մարդկանց:

Առաջինը. Ուզում եմ բոլորիդ հիշացնել, որ այնուամենայնիվ Էրեբունին այս պահի դրությամբ զինված պայքարի վայր է, և ամեն մի քաղաքացի չէ, որ կհամարձակվի գալ և կանգնել զինված պայքարի վայրում, շատերը դիսկոմֆորտ կարող են զգալ: Իսկ Ազատության Հրապարակը քաղաքական պայքարի վայր է, վստահ եմ շատ ու շատ քաղաքացիներ կգտնեն համարձակություն մասնակցել քաղաքական գործընթածին, որը այս պահին պետք է ծավալել Ազատության Հրապարակում:

Երկրորդը. Երևանի Կենտրոնը, մայրաքաղաքի ամենաաշխույժ վայրն է, որտեղ հնարավոր է իրազեկել և ներգրավել շատ ավելի շատ մարդ քան Էրեբունիյում, դրա վառ օրինակն է երեկվա 200 հոգանոց ակցիան է, որը ի վերջո դարձավ առնվազն մի 3000:

Երրորդը. Ազատության Հրապարակը, պայքարի ևս մի օջախ է, մի օջախը արդեն իսկ կազմակերպել են «Սասնա ծռեր» խմբի անդամները: Փայլուն կլինի, եթե նմանատիպ օջախներ լինեն նաև մարզերում:

Չորրորդը. Գործընթածի մեխանիկան ըստ իս կարող է լինել, ամենօրյա հավաք և երթ Երևանի կենտրոնով:
Մարզային պայքարի օջախների մեխանիկան կարող է լինել միջքաղաքային մայլուղիների երկուժամանոց բլոկը:

Հինգերրորդը. Գործընթածի միակ պահանջն է՝ Հարցի լուծման ուժային տարբերակի և արյունահեղության բացառում:

Այսօր ժամը 19:00 Ազատության Հրապարակում

նավակ Ճոճողը

Դիտվել է 514 անգամ
 


Այս թեմայով