Նահանջի ճանապարհ թողնելու մասին

166749_10200602902984417_546227922_nԵս հասկանում եմ` իսկական հեղափոխականը նահանջի կարիք չունի, գոնե ժամանակակից Հայաստանում իսկական հեղափոխականները երբեք չեն նահանջել:

Ինձ ամենաշատը դուր ա գալիս, որ արմատական երիտասարդ հեղափոխականները սահմանադրական փոփոխությունների թեմայում սեռական կոնտեքստ են տեղադրում ու էռոգրգռիչ տեսարաններով հոլովակներ են պատրաստումը` իբր իշխանությունները սրանով ուզում են ժողովրդին բռնաբարել: Շատ ա ոգևորում էն միտքը, որ նրանք թերևս պատրաստ են էդ կարգավիճակի կրողը դառնալ, եթե փոփոխությունները տեղի ունենան, բայց միևնույն է` չընկճվել: Ով չի համարում, որ իրեն բռնաբարում են` նա թերևս հանգիստ կշարունակի ապրել, ծանր բեռը լինելու է բռնաբարվելու սպասողներինը:/

Տոկունություն ձեզ, սիրելի արմատականներ, ձեր կրեատիվին ղուրբան:

Գրում է Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 57 անգամ
 


Այս թեմայով