Նակոլկա Շուշոն և իր վաղեմի մտերիմ Մնացականը ՊԵԿ-ում․ Արարատ Միրզոյանի կնոջ ազդեցությունը

Պարզվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ ընկերություն անելը բավական դրական կարող է ազդել մասնագիտական առաջընթացի վրա։ Վերջին մի քանի ամիսներին շատ է քննարկվել ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի՝ Նակոլկա Շուշոյի նշանակման մասին։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է նա կարողացել նման կարևորագույն պաշտոնի նշանակվել։ Պատասխանը շատ պարզ է՝ Նակոլկա Շուշոն Արարատ Միրզոյանի կնոջ մտերիմ ընկերուհին է։

Նակոլկա Շուշոյի ազդեցությունը այնքան է մեծացել ՊԵԿ-ում՝ ի շնորհիվ Գոհար Աբաջյանի, որ նա որոշիչ դեր ունի այդ կառույցում։ Նակոլկա Շուշոն կարողացել է անգամ Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ նշանակել իր մտերիմ Մնացական Շարաֆյանին։

Նակոլկա Շուշոն և Մնացական Շարաֆյանը HSBC բանկում աշխատելու տարիներին շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել։ Շուշոն ՊԵԿ տեղափոխվելուց անմիջապես հետո ազատել է տալիս վերընշված վարչության փորձառու պետին և նրա փոխարեն տեղավորում իր մտերիմ Մնացական Շարաֆյանին։

Փաստորեն Գոհար Աբաջյանի հետ ընկերություն անելը բավական բեղմնավոր է։ Նրա ընկերները ոչ միայն կարողանում են տեղավորվել տարբեր պաշտոններում, այլև իրենց մարդկանց են կարողանում այլ պաշտոնների տանել։

Այս թեմայով