Home » ՄԱՄՈՒԼ » Նախագահականում խիստ բարկացել են Վլադիմիր Գասպարյանի եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի վրա

Նախագահականում խիստ բարկացել են Վլադիմիր Գասպարյանի եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի վրա

87340Մեր տեղեկություններով, նախագահականում խիստ բարկացել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի վրա: Բանն այն է, որ ընդդիմության կողմից իրավապահ մարմինների որեւէ ստորաբաժանում գրավելն աննախադեպ է:

Այս դեպքում համարվում է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն թերացել են, որ նախապես տեղեկացված չեն եղել «Սասնա ծռեր» խմբի մտադրությունների մասին ու չեն կանխել դա: Որոշ տեղեկությունների համաձայն, հենց դա է պատճառը, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նախկինի նման չեն երեւում ապստամբների վերահսկողության տակ անցած ՊՊԾ գնդի շրջակայքում: Ավելի շուտ նրանք այնտեղ են, բայց խորքերում են, հավաքված մարդկանց ու լրագրողների աչքին չեն երեւում: Այդ դերը նրանց փոխարեն կատարում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Իսկ դեպքն ընդհանրապես թե՛ ոստիկանական, թե՛ իշխանական համակարգում գնահատվում է Ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատանքի թերությունը, հատկապես որ Ժիրայր Սեֆիլյանին բռնելուց հետո հայտարարվել էր, թե նրա խումբը ծրագրել է Երեւանում գրավել մի շարք կարեւոր օբյեկտներ:

Նաեւ դա է պատճառը, որ ոստիկաններն այս անգամ պակաս հանդուրժող են քաղաքացիների նկատմամբ եւ առանձնակի դաժանությամբ են նրանց բերման ենթարկում ու ծեծում:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 3,218 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy