Նախորդ շաբաթ Հայաստանին սպառնացել է տորնադոյի ռեալ վտանգը

տորնադո«Պարզվում է՝ նախորդ շաբաթ Հայաստանին սպառնացել է տորնադոյի ռեալ վտանգը, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ չի եղել, ինչի մասին նույն օրը չի ասվել, սակայն իշխանությունները և որոշ լրատվամիջոցներ հետագայում անդրադարձան դրան՝ տարբեր ձևաչափերով։ Այդ թվում՝ կուլիսային լուրջ խոսակցություններում նշվել է, որ Հայաստանը մազից է փրկվել, այն էլ տնտեսական կոլապսի այս պայմաններում։ Ընդ որում՝ կուլիսներում քննարկվում են ոչ թե եղանակային անոմալիաների անհավանական տարբերակներ, այլ իրական, մեր օրերում միանգամայն հնարավոր բնական աղետների դեմ պայքարի հնարավորությունները, նաև դրանց արհեստական ստեղծման թեզը։ Վաղուց է հայտնի, որ կան ՀԱՐՓ համակարգեր, որոնք հատուկ ուղղորդում են ամպերի, քամիների շարժումները ու, գրեթե Կոելյոյի հերոսի նման, սամումը մի ուղղությունից տանում մեկ այլ ուղղությամբ, որը նաև մարդկանց ենթագիտակցություն ներթափանցելու հուժկու մեթոդոլոգիա ունի իր խորքում»»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով