Նախնական տեղեկություններով՝ Հալաբյանում պայթյունից հղի կին եւ դեռահաս է վիրավորվել

^A991785DB5178A9E3284C297E3A8B8888ABF33CAB2E844DA40^pimgpsh_fullsize_distr-540x304Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «Արմենի» բուժկենտրոն են տեղափոխել վեց անձանց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ, 14 տարեկան տղայի, երեք տղամարդու եւ մեկ կնոջ։ Այս պահին հղի կինը տոմոգրաֆիա է անցնում, 14 տարեկան տղան թոքերի սալջարդ ունի, մեկ մարդու այս պահին վիրահատում են, վերջույթի կոպիտ վնասվածքով։ Հինգը եղել են ծանր վիճակում, մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով