Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից կբռնագանձվի 22 մլն ՀՀ դրամ

231659391385612192«Դատարանը օրերս բավարարել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացին մի քանի տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ավելին՝ վերջինիս նկատմամբ անգամ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցված եղել՝ վաշխառության հոդվածով։
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ոստիկանություն՝ ապացույցներ ներկայացնելով, որ ֆրանսիացին զբաղված է տոկոսով փող տալով։ «ՉԻ»-ի մեր զրույցում Նապոլեոն Ազիզյանը ևս հաստատեց մեր տեղեկությունները նշելով, որ որոշ ժամանակ առաջ ինքը կանչվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին, որտեղ էլ տեղեկացել է, որ ֆրանսիացու նկատմամբ գործ է հարուցված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով