Նախկին ոստիկանապետը նոր բիզնես է հիմնում

Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար Ալիկ Սարգսյանը ստացել է  5.7 միլիոն դրամ«Գյումրի քաղաքի բնակիչները «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում հաճախակի է լինում Գյումրիում։ Ըստ մեր զրուցակիցների՝ Սարգսյանը Գյումրիում բիզնես գործունեություն ծավալելու մտադրություններ ունի։ Ընդ որում, նա Գյումրի է գնում ծառայողական ավտոմեքենայով, որին նաեւ ուղեկցում են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, ու ինչու է հաճախ լինում Գյումրիում։ «Ես մեկ տարուց ավել է, ինչ Գյումրի չեմ գնացել, անցած տարի եմ մի անգամ գնացել թաղում ու հետ եմ եկել։ Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ի՜նչ ռեստորան, ի՞նչ բիզնես, չեմ կարողանում հասկանալ։ Ես անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ հայտարարում, երբ որ իրականում նման բան չկա։ Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում ինչ-որ բիզնեսի մասին»,– վստահեցրեց Ալիկ Սարգսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 268 անգամ
 


Այս թեմայով