Նախկին նախարարը 14 միլիոն դոլար կաշառքի հետ կապ չունի

արամԱնդրադառնալով hraparak.am կայքում 04.06.2016 հրապարակված «14 մլն դոլարի կաշառք» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք համարում նշել, որ դրանում ներկայացված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) Արամ Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել:

Այդ կապակցությամբ ընթացող որևէ իրավական գործողության Արամ Հարությունյանը չի մասնակցել և տեղեկացված չէ:

 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Դիտվել է 207 անգամ
 


Այս թեմայով