Նախկին նախարարը օֆշորային սկանդալի կիզակետում

արամ«Պանամական օֆշորներում» գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող մոտ 11 միլիոն փաստաթղթերում, բացի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից, ևս 37 ՀՀ քաղաքացիների մասով էլ կլինեն ուսումնասիրություններ. լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այն, որ անունների մեջ շրջանառվում է նաև բնապահպանության նախկին նախարար, ջրօգտագործման կոմիտեի պետ Արամ Հարությունյանի անունը, ՀՀԿ պատգամավորը հորդորեց նախ համոզվել, ապա նոր միայն կոնկրետ անուններ տալ:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ «այն պատգամավորները, որոնք փորձել են պատմել փակ հանդիպման մանրամասները, նրանց հետ ճանապարհ չունենք անցնելու» ու նշեց, որ փակ նիստին  ներկա են եղել ինչպես ՀՀԿ պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ համամիտ է պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չի ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել: «Բայց, համենայնդեպս, դա այնպիսի խնդիր է, որ գաղտնիք մնալ չի կարող: Երևույթը բավական տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա:

Դիտվել է 565 անգամ
 


Այս թեմայով