Նախկին «թալանչիների» որդիները բարձր պաշտոններ են ստանում

Այսօր «Ժամանակ» թերթի հրապարակումներից մեկով պարզ դարձավ, որ  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  իր ղեկավարած գերատեսչությունում վարչության պետ է նշանակել Արմեն Ալավերդյանի որդուն՝ Լևոն Ալավերդյանին։

Հիշեցնենք, որ Արմեն Ալավերդյանը հարկային մարմիններում աշխատում է 1991 թվականից։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել, ընդդիմադիրների բնորոշմամբ, հարկային մաքսային մարմինների «թալանչի» ղեկավարների հետ։ Պետական բյուջեն իր ընտանեկան բյուջեի հետ շփոթած Գագիկ Խաչատրյանի ժամանակ Արմեն Ալավերդյանը եղել է նրա ամենավստահելի անձանցից մեկը։

Ու հիմա անսհականալի է, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը նման թիմով փորձելու դուրս գալ նախկին իշխանությունների թալանի հետքի վրա։ Ինչպե՞ս է Սանասարյանի ղեկավարած կառույցը բացահայտելու Գագիկ Խաչատրյանի իրականացրած «թալանը»՝ առանց իր վարչության պետի հորը՝ Արմեն Ալավերդյանին վնասելու։

Այս թեմայով