Նախիջևանի հետ սահմանին շարժ է նկատվել

tank-adrbejan-600x345«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել։ Ի դեպ, նախօրեին անօդաչու թռչող սարքեր են երևացել նաև Տավուշի սահմանների երկայնքով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով