Նախընտրական նոստալգիա Արամ Սարգսյանի մոտ

2017-ին հայաստանյան քաղաքական դաշտում և առհասարակ կառավարման համակարգում, լուրջ փոփոխությունների տարի էր: Անցնելով խորհրդարանական կառավարման համակարգի, պայքարը քաղաքական առումով, ավելի շատ վերագրվում էր կուսակցություններին և ոչ թե քաղաքական գործիչներին:

Ահա և հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր, որ դաշտում պայքարի շրջանակներում ձևավորվեցին մի շարք նոր քաղաքական միավորումներ, իսկ հներն էլ ռեստավրացնելով եղած արսենալը, կրկին նետվեցին պայքարելու:
Այդ պայքարը սակայն ոչ բոլորի համար էր ավանդական: Կային գործիչներ, որոնց գործողությունները բոլորովին այլ մոտիվացիաներով էր նշանավորվում:

Արամ Սարգսյանը, ով շատ տարօրինակ կերպով հայտնվել է այսօր արդեն ԱԺ-ում, մի կողմ դրած սեփական անելիքների մասին հանրությանը իրազեկելու իր բուն պարտականությունը, լծվել էր այլոց քննադատելու գործընթացին, մասնավորապես թիրախավորելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը: Թվում էր, թե այս ամենն արվում է զուտ պայքարի հողի վրա, սակայն սրա արմատները մինչև ԱԺ էին հասնելու, քանի որ մինչ օրս էլ, Սարգսյանը մոլագարի նման չի դադարում յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում շոշափել և իրեն հարմար ձևով շահարկել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի անունը:
Այն որ Արամ Սարգսյանը քաղաքական առումով ունի շատ աղքատիկ կենսագրություն և վայելում է անհաջողակի համբավ, դա գաղտնիք չէ, ինչը վերստին անգամ ապացուցվեց, երբ նույն 2017-ի ընտրությունների ժամանակ, խույս տալով հարազատ գյուղում պայքարելուց, Սարգսյանը իր թեկնածությունը առաջադրեց Սյունիքի մարզույմ: Ոմանց մոտ սա կարող է տարօրինակ զգացողություն արթնացնել, սակայն ամեն ինչ շատ պարզ է՝ Արամը երկյուղելով հարազատ գյուղում խայտառակ ձայներ ստանալուց, ուղղակի փախավ այնտեղից:
Ապավինելով իր եղբոր մարտական ընկերների աջակցությանը Սյունիքում, Արամը մի կերպ 500 ձայն հավաքեց, ինչը համաձայնեք պատգամավոր դառնալու համար չափազանց քիչ է: Չէ որ պատգամավորը կոչված է ներկայացնել ԱԺ-ում իր ընտրողների շահերը, իսկ 500 հոգու շահ ներկայացնել ու այն դեպքում, երբ նրանք հարկադրված են ընտրություն կատարել, անտրամաբանական է և ոչ պրակտիկ: Ինչևէ Արամը «կախարդական» կերպով հայտնվեց ԱԺ-ում՝ ԵԼՔ-ի պոչից կախված: Այսքանով փոխանակ սահամանափակեր իր անփառունակ գործունեությունը, դեռ շարունակում է իր հին գործը՝ քննադատում է այլոց, այդկերպ քողարկելով իր իրական դեմքն ու առաքելությունը: Իրական դեմքի և առաքելության մասին կխոսենք հաջորդ դասին, բայց այն, որ Արամի պահվածքը քաղաքական չէ և վնասում է ընդդիմադիր դաշտի շահերին, դա փաստ է:
Աղբյուրը այստեղ
Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով