Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նախարարություններում աժեոտաժ է սկսվել. Նաիրա Զոհրաբյան

Նախարարություններում աժեոտաժ է սկսվել. Նաիրա Զոհրաբյան

նաիրաԱյսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու նախարարությունների օպտիմալացված մեքենաների հետ:

«Նախարարություններում անառողջ աժեոտաժ է ստեղծվել օպտիմալացված մեքենաների հետ կապված, քանի որ աշխատակիցները ցանկանում են էժան գնով իրենք գնեն այդ մեքենաները: Ի՞նչ է լինելու, վաճառվելո՞ւ է, թե՞ էժան գնով աշխատակիցներին են վաճառելու», -հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց անկեղծ, ասաց, որ տեղյակ չէ. «Շատ անհարմար կլինի՞ որ ասեմ` չգիտենմ: Այս պահին չգիտեմ, չեմ կարող ասել»:

«Անհարմար չէ, սակայն լավ կլիներ այս հարցերին պատասխան տրվեր, քանի որ անհայտ է, թե մեքենաների գումարները ինչ ճակագատագիր են ունենալու: Լավ արեցիք, օպտիմալացրեցիք, եթե իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը դրանով պետք է սկսվեր»:

Ավելի վաղ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով: Մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797  մեքենա: Բյուջեից  ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, Փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա:

Դիտվել է 481 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy