Նախարարությունները միլիոններ են վճարում նորանշանակ նախարարին

ինգո2016 թվականին ՀՀ ԱԳՆ-ն ԱՊՊԱ ծառայության վրա ծախսել է 556 հազար դրամ, որը վճարել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը:

2016 թվականի անցնող 9 ամիսների ընթացքում Բնապահպանության նախարարությունը ԱՊՊԱ ծառայության վրա ծախսել է 1 534 620 դրամ: Նախարարությունը այս ամբողջ գումարը վճարել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը:

Նույն թվականին ՀՀ Արդարադատության նախարարությունը ապահովագրության վրա ծախսել է  4 176 710 դրամ, որից 495 հազար դրամը վճարվել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը:

Գյուղնախարարությունը 2016 թվականի անցնող ամիսներին ԱՊՊԱ ծառայություններից օգտվելու համար վճարել է ընդհանուր 699 300 դրամ: Գումարն ամբողջությամբ փոխանցվել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը:

Անցած 9 ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը «Ինգո Արմենիա» ընկերությանը վճարել է 518 570 դրամ ԱՊՊԱ ծառայությունից օգտվելու դիմաց:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը ԱՊՊԱ ծառայության համար Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը վճարել է 54 հազար դրամ:

Հարկ ենք համարում նշել, որ ինպես ընդունված է մեր երկրում, այս դեպքում ևս շարունակվում է այն արատավոր երևույթը, որի անունն Է «գնումներ մեկ անձից», այսինքն  կատավում են գնումներ առանց մրցույթի` հանուն մեկի շահերի :

Դիտվել է 487 անգամ
 


Այս թեմայով