Նախարարությունը՝ Խանդոյանների ընտանիքին տրամադրվող նպաստի մասին

^A1F4A07026928159C840A84B659336807C1FFAC6FB0DCE3FE0^pimgpsh_fullsize_distr-1Ի պատասխան  լրատվական կայքերից մեկում  30.07.2016թ.  տեղադրված «Միայնակ Գայլի»  ընտանիքին  զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ  Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային  կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:

Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին:

ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ  գյուղի  բնակիչ  Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:  2014թ. փետրվար  ամսին ընտանիքի անապահովության  միավորը կազմել է  26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:

Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:

Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:

Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին:  Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար   Խանդոյանների ընտանիքը  հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության  Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը  չի արել:

Հավելենք, որ  29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը  այցելել է  սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 331 անգամ
 


Այս թեմայով