Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նախարարներ, պատգամավորներ` եկել էին կրիմինալ հեղինակության տուն

Նախարարներ, պատգամավորներ` եկել էին կրիմինալ հեղինակության տուն

images_5Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց մի քանի բարձրաստիճան ոստիկանների, որոնք մասնակցել էին մի արարողության, որտեղ ներկա էին եղել նաև կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ: Իսկապես այս մոտեցումը գովելի է և եթե կիրառվեր ՀՀ պետական բոլոր մարմինների ղեկավարների կողմից, ապա մենք էապես այլ որակի պետական համակարգ կունենայինք:

Երեկ անցնում էի Արցախի փողոցով: Հայտնի կրիմինալ հեղինակություն Վստրեչի Ապերի տան մոտով: Մոտ հինգ րոպե հայտնվեցինք խցանման մեջ: Թվում էր, թե ճանապարհի երկու կողմում էլ վթար է եղել, սակայն մոտենալով Կայարանցի Ապերի տանը ականատես եղանք մի տեսարանի, որը քաղաքակիրթ երկրներում նվազագույնը ընդունելի չէ: Ճանապարհը փակել էին բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների բազմամիլիոնանոց մեքենաները: Նրանք բոլորը եկել էին Վստրեչի Ապերի տուն մասնակցելու ինչ որ ընտանեկան արարողության:

Այս միջադեպը խոսուն փաստ է մեր պետական համակարգի փտած լինելու մասին: Հայաստանում կրիմինալ գործիչները ունեն այնպիսի հեղինակություն, որ իրենց ընտանեկան միջոցառումների մասնակցելու են գնում նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Լուսանկարը Արցախի փողոցից չէ, աղբյուրը այստեղ

Դիտվել է 2,763 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy