Նախարարները զայրացրել են Հովիկ Աբրահամյանին

կառավարություն«ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այնքան են զայրացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ երեկ այս մասին վարչապետը նույնիսկ ՀՀ Կառավարության նիստում բարձրաձայնեց՝ նախարարներին հորդորելով այլևս չհրապարակել նախարարների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջև կայացող հանդիպումները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս այս տարվա փետրվարին Կառավարության բոլոր անդամներին հրահանգվել է աշխատանքային հանդիպումները չհրապարակել, քանի որ առանձին դեպքերում դա հակառակ կողմին կարող է անհարմար վիճակի մեջ դնել: Սակայն նշված նախարարներն իրենց անձնական քարոզչության համար բոլոր հանդիպումները և քննարկումներն անվրեպ հրապարակել են: և այն, որ երեկ այդ երևույթի մասին Կառավարության նիստում բարձրաձայնվեց, փաստում է, որ վարչապետը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից բողոքներ է ստացել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով