Նախարարի տարօրինակ վարքը. «Հրապարակ»

Արմեն ՄուրադյանԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը սիրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին։

«Հրապարակ» օրաթերթի նախարարության աղբյուրները փոխանցում են, որ ամռանը նա մի քանի անգամ հավաքել է լրատվականի աշխատողներին եւ ամենայն լրջությամբ հորդորել ֆեյքեր բացել, որպեսզի ինտենսիվորեն «լայք ու շեյր» անեն նախարարի մասին լուրերը։ Որոշ ժամանակ հետո նախարարը նախատել է պասիվ, գովաբանել ակտիվ ֆեյքերին։ Կատարվածի մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի հովանավորյալն է Մուրադյանը։ Ասում են՝ Սարգսյանը նախատել է նրան։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով